Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուն հայտարարություն է արել` նշելով, որ ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները վաղը հանդիպելու են ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ։Հաղորդում է APA գործակալությունը:
Էլդար Սաբիրօղլուն վստահեցրել է, թե որևէ խնդիր չկա,որը կխոչընդոտի Կարմիր խաչի միջազգային կոմիտետի և Հակոբ Ինջիղուլյանի հանդիպմանը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն հանդիպումը կայանալու է վաղը՝ օգոստոսի 20-ին՝ Բաքվի ժամանակով 16։00-ին`Երևանյան ժամանակով՝ 15։00-ին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը` հայտնվելով հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։