▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աչքի սուրմա թռցնող Զարուհի Փոստանջյան


Զարուհի Փոստանջյանն ինքն իրեն սկսել է գերազանցել։ Կամ մեծ բեմն է դերասան կորցրել, կամ Զարուհու վարքագիծն արդեն խիստ կասկածներ է հարուցում։ 

Շատ անհանգստացած էինք, որ ՀՀԿ-ական պատգամավորների գրանցման քարտերը հափշտակելով՝ Զարուհին հանկարծ անելանելիությունից չսկսի դրանք կուլ տալ։

Բարեբախտաբար, обошлось без жертв. 

Հաջորդ անգամ նման նախաձեռնությամբ հանդես գալու դեպքում պատգամավորուհուն խորհուրդ կտայինք հաշվի առնել ձեռքերի առկայությունը։ Հետաքրքիր կլինի տեսնել՝ ինչ կանխարգելիչ միջոցի կդիմի ձեռքով քվեարկելու դեմ։

Կարծում եմ՝ Զարուհին կրեատիվ մեթոդների պակաս չի ունենա։ Առաջիկայում սպասենք Զարուհու հեղինակած «Ինչպես կանխարգելել քվեարկությունը կամ մանր խուլիգանություն» մեթոդական ձեռնարկին:

Կարեն  Ավագյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее