Ինչպես հայտնի է` Երևան քաղաքի Աբովյան փողոցի գետնանցումի գրավաճառներից պահանջել են ազատել տարածքը, քանի որ այն, ըստ գրավաճառների, մասնավոր սեփականություն է, իսկ սեփականատերը պատրաստվում է տարածքը վերանորոգել և հետագայում առևտրային նպատակով շահագործել:
Իսկ արդյոք Երևանի քաղաքապետարանը պատրաստվո՞ւմ է գրավաճառներին նոր տարածք տրամադրել: Թեմայի մասին ASEKOSE.am-ի հարցմանն ի պատասխան` քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին, որ գրավաճառներին գործունեությունը շարունակելու համար, որպես այլընտրանքային տարածք, առաջարկվել է Ձկան խանութի և Մալիբու սրճարանի հարակից գետնանցումները:
Աբովյան փողոցի գետնանցումն ազատած գրավաճառներին նոր տարածք է առաջարկվել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet