▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

99 զոհ՝ իշխանություն ձեռք բերելու համար

Զարմանալի, տարօրինակ ոչինչ չկա համացանցում հայտնված ձայնագրության մեջ...

Երբ ես գրում էի, որ մի տականքին փոխարինելու է գալիս մեկ այլ տականք Ուկրաինայում, մեր որոշ իբր ժողովրդավարներ և հեղափոխականներ հարձակումներ էին գործում...

Մինչդեռ ի սկզբանե ակնհայտ էր, որ հենց Մայդանի առաջնորդներն էին կազմակերպել բոլոր սադրանքները: 99 զոհ՝ իշխանություն ձեռք բերելու համար...

Այս ամենի թիկունքում կանգնած է Տիմոշենկոն, որը թելադրում էր Կլիչկոյին և իր սիրեկան Յացենյուկին...
Հիմա, հետաքրքիր է, ԱՄՆ-ը դարձյա՞լ վճռական է մեկ միլիարդ տրամադրել սեփական ժողովրդին սպանելու, ողջ-ողջ այրելու և իշխանություն զավթելու համար...

Լևոն Մութաֆյան

 

Հիշեցնենք, որ համացանցում հայտնվել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի և Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետը հեռախոսազրույցի ձայնագրությունը. նրանք քննարկում են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները/ տեքստի սղագրությունը ռուսերենով կարող եք կարդալ այստեղ/:

Ըստ Ուրմաս  Պաետի, Կիևում մարդկանց վրա կրակած դիպուկահարներին վարձել են «Մայդանի» առաջնորդները: Էստոնայի ԱԳ նախարարը նաև նշել է, որ  իրեն ցուցադրած բոլոր հանցանշանները վկայում են, որ թե՛ ցուցարարներին, թե՛ իրավապահներին սպանել են նույն դիպուկահարները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее