▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

911-ը հասանելի կլինի բոլորին և ամենուր

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունել է «Արտակարգ պատահարների արագ արձագանքման «911» և «112» ծառայության համընդհանուր հասանելիության ապահովման մասին» որոշումը:
Մարտի 12-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվել և ընդունվել է «Արտակարգ պատահարների արագ արձագանքման «911» և «112» ծառայության համընդհանուր հասանելիության ապահովման մասին» որոշումը:
Որոշմամբ սահմանվել է, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի յուրաքանչյուր օպերատոր պարտավոր է իր հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծածկույթի սահմաններում անվճար ապահովել իր և այլ օպերատորների բաժանորդների հասանելիությունը արտակարգ պատահարների արագ արձագանքման «911» և «112» ծառայությանը: Միաժամանակ, օպերատորները պարտավոր են իրենց գործառնական գրասենյակներում, ինտերնետային կայքերում և զանգվածային լրատվամիջոցներով տեղեկացնել իրենց բաժանորդներին նշված ծառայության համընդհանուր հասանելիության վերաբերյալ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերը և միջպետական ավտոճանապարհների 97%-ն ապահովված են հանրային շարժական բջջային կապի ծածկույթով, «911» և «112» ծառայության համընդհանուր հասանելիության խնդիրը նշված վայրերում գործնականում կարելի է լուծված համարել:
 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շարունակելու է ծածկույթի ընդլայնման ու «911» և «112» ծառայության արդյունավետության բարձրացմանն աջակցելու աշխատանքները:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունել է «Արտակարգ պատահարների արագ արձագանքման «911» և «112» ծառայության համընդհանուր հասանելիության ապահովման մասին» որոշումը:

Մարտի 12-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվել և ընդունվել է «Արտակարգ պատահարների արագ արձագանքման «911» և «112» ծառայության համընդհանուր հասանելիության ապահովման մասին» որոշումը:

Որոշմամբ սահմանվել է, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի յուրաքանչյուր օպերատոր պարտավոր է իր հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծածկույթի սահմաններում անվճար ապահովել իր և այլ օպերատորների բաժանորդների հասանելիությունը արտակարգ պատահարների արագ արձագանքման «911» և «112» ծառայությանը: Միաժամանակ, օպերատորները պարտավոր են իրենց գործառնական գրասենյակներում, ինտերնետային կայքերում և զանգվածային լրատվամիջոցներով տեղեկացնել իրենց բաժանորդներին նշված ծառայության համընդհանուր հասանելիության վերաբերյալ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերը և միջպետական ավտոճանապարհների 97%-ն ապահովված են հանրային շարժական բջջային կապի ծածկույթով, «911» և «112» ծառայության համընդհանուր հասանելիության խնդիրը նշված վայրերում գործնականում կարելի է լուծված համարել: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շարունակելու է ծածկույթի ընդլայնման ու «911» և «112» ծառայության արդյունավետության բարձրացմանն աջակցելու աշխատանքները:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее