▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

8 ամսական երեխայի կյանքին վտանգ է սպառնում․ ծնողներն ապավինում են բարեգութ մարդկանց

«Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնությունը հայտնում է, որ Երևանում բնակվող Թորոսյանների բազմազավակ ընտանիքի դուստրերից մեկը՝ 8 ամսական Վիկան, տառապում է գլխի արյան զեղումից առաջացած հիդրոցեֆալիա հիվանդությամբ: Փոքրիկն արդեն 4 անգամ վիրահատվել է Հայաստանում, սակայն անօգուտ: Երեխայի փրկությունը գերմանական կամ իսրայելյան բժիշկների ձեռքում է, ինչի համար 35-40 հազար Եվրո է անհրաժեշտ: Ծնողները գումարի հայթայթման հարցում հայցում են հանրության օգնությանը: Հիվանդությունը կարող է փոքրիկի կուրության պատճառ դառնալ: Թորոսյանների ընտանիքի հեռախոսահամարներն են՝ +37455-13-35-30, +37499-10-35-30:

Վիկայի հոր՝ Տիգրան Թորոսյանի անունով Կոնվերս բանկում բացվել է հաշվեհամար /միջազգային փոխանցումների համար բանկային կոդերն առկա են տեսանյութում/․ 1930032396650300 /ՀՀ դրամ/, 1930032396650101 /ԱՄՆ դոլար/, 1930032396650158 /ՌԴ ռուբլի/:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее