▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

10 րոպե ժամանակ ենք տալիս, իջեք և պատասխան տվեք. «Դ!ԵՄ ԵՄ»-ը ֆիննախի դիմաց է

Արդեն տեղեկացրել ենք, որ  «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել է երթ ՀՀ ֆինանսների նախարարությունից դեպի ՀՀ Պետական եկամուտների կոմիտե:

Այս պահին երթի մասնակիցների ՀՀ ֆինանսների նախարարության դիմաց են:

«Դուք՝ ի դեմս կառավարությունը,  ՍԴ-ում չեք կարողանում պատասխաններ տալ դատավորների հարցերին: Հիմա շատ մի վախեցեք՝ դատավորներն այստեց չեն: Իջեք և պատասխան տվեք հենց հիմա: Դուք դրամահավաք եք անում: Իջեք և հիմքերն ասեք, իջեք և ասեք, եթե արդար եք»,- նշեց «Դ!ԵՄ ԵՄ»նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը: 

«Դ!ԵՄ ԵՄ»-ը նախարարության աշխատակիցներին 10 րոպե ժամանակ տվեց` նշելով, որ հակառակ դեպքում իրենք կմտնեն նախարարության շենք: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее