▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհին

ԱրմԼուր.am-ը գրում է, որ կայքի տեղեկություններով՝ Դիլիջան-Երևան վերադառնալու ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել․ ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներով «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն է տեղափոխվել դերասանուհի Սյուզան Պապյանը, որ առավել հայտնի է «Շանթ» հեռուստաընկերության մի շարք սերիալներից։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Լևոն Գ.-ն, իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես more