▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վոլոչկովայի կուրծքը ԱՊՇԵՑՐԵԼ Է ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ հանդիպել է ռուսական բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովային: «Ժողովուրդ»-ը գրում է, որ դատելով լուսանկարներից` այս հանդիպումն առավել քան ջերմ է անցել, այնքան ջերմ, որ Վոլոչկովային հրաժեշտ տալուց րոպեներ հետո քաղաքապետը շտապել է «Ֆեյսբուք»-ում քաղաքացիների հետ կիսվել տպավորություններով` տարածելով լուսանկարները և գրելով «Մեզ համար իսկապես հաճելի է մայրաքաղաքի օրվա տոնական միջոցառումներից անմիջապես հետո հյուրընկալել Ձեզ մեր հնամենի քաղաքում, ինչը, վստահ եմ, նաև Ձեզ համար է լավ առիթ` զգալու տոնական Երևանի շունչը»: 

Ինքը` Վոլոչկովան ևս տպավորված է հանդիպումից և իր հերթին «Թվիթեր» սոցիալական կայքում կիսվել է տպավորություններով` Տ. Մարգարյանի մասին խոսելիս նրան ներկայացնելով անունով` Տարոն: Այս հանդիպմանն անդրադարձել են նաև ռուսական հեռուստաընկերությունները. ՆՏՎ պաշտոնական կայքում «Վոլոչկովայի կուրծքը ապշեցրել է Երևանի քաղաքապետին» վերնագրով նյութը հայտնում է. «Ռուսաստանցի հայտնի պարուհի Անաստասիա Վոլոչկովան ժամանակ առ ժամանակ երկրպագուներին ուրախացնում է իր փարթամ մարմնաձևերի բաց լուսանկարներով: Սակայն այս անգամ Վոլոչկովայի «զոհն» է դարձել պարկեշտ և հարգելի մարդ` Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more