▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիկտորիա Բեքհեմը հրաժարվել է Քիմի հարսանյաց զգեստը կարելուց

Ըստ տեղեկությունների, Քիմ Քարդաշյանը  ցանկություն էր հայտնել, որ իր հարսանյաց զգեստի հեղինակը լիներ Վիկտորիա Բեքհեմը, սակայն վերջինս այդ գաղափարը ոգևորությամբ չէր ընդունել:

Լուրերի համաձայն` ամիսներ առաջ Քիմի և Քանյեյի ներկայացուցիչները  դիմել էին   Վիկտորիային, սակայն նա հրաժարվել է համագործակցել, քանի որ վախեցել է իր բրենդի վարկանիշը  փչացնել:

«Քիմը շատ էր ցանկանում այդ կարևորագույն պահին կրել Բեքհեմի հագուստը, սակայն նա աշխատում է А դասի աստղերի հետ, և չի ցանկանում  ռեալիթի շոուի  աշխարհի ներկայացուցիչների հետ գործ ունենալ:  Բացի այդ նա հարսանեկան հագուստով չի զբաղվում: Սակայն Քարդաշյանը երկար ժամանակ չի տառապել. ըստ ԶԼՄ-ների,  նա խորանին է մոտենալու  Balmain նորաձևության տան ստեղծած հագուստով:  Ըստ տեղեկությունների,  Փարիզում կայանալիք արարողության ժամանակ Քիմը կկրի երեք հագուստ»-նշել է Բեքհեմին մոտ կանգնած աղբյուրը: 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more