▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թող յուրաքանչյուր կին գտնի հավատարիմ գայլի, ոչ թե՝ շան»․ բաժանման լուրերից հետո Սիլվի Բարկովան կոշտ գրառում է արել

Հնդիկի հետ ամուսնությունից հետո Սիլվի Բարկովայի անձնական կյանքը պարբերաբար հայտնվել է քննարկումների կենտրոնում։

Սկզբնական շրջանում Սիլվին հաճախ էր ամուսնու և երեխայի հետ համատեղ լուսանկարներ հրապարակում՝ ցույց տալով, որ լիովին հարմարվել է հնդկական կենցաղին ու բարքերին։

Վերջին շրջանում, սակայն, բավականին հաճախ են խոսակցություններ պտտվում, թե Սիլվին և ամուսինը բաժանվել են։ Կարելի է ասել, որ նման խոսակցությունների տեղիք տալիս է նաև հենց ինքը՝ Սիլվին՝ պարբերաբար ներկայանալով հետաքրքիր գրառումներով։ Բացակայում են նաև ամուսնու հետ հրապարկումները։

Ավելի վաղ, անդրադառնալով ամուսնալուծության լուրերին, նա նշել էր․

«Երևի միշտ մենակ եմ գալիս Հայաստան, դրա համար են խոսում: Ունեն պատճառ իրականում այդպես մտածելու: Ամուսինս հիմնականում իր գործերով է զբաղված, դա է պատճառը, որ չի գալիս: Չգիտեմ՝ դա արդարացում է, թե՝ ոչ, բայց խոսում են, թող խոսեն»։

Չնայած նման արձագանքին՝ Սիլվին հերթական անգամ բավականին կոպիտ գրառում է արել՝ առավել սրելով բաժնամն մասին ենթադրությունները։ Նա, մասնավորապես, գրել է․

«Թող յուրաքանչյուր կին գտնի հավատարիմ գայլի, ով սիրում է միայն մեկ կնոջ, այլ ոչ թե շան, որը վազում է ուլիզում իր տեսած ամեն էգ շանը»։

Աղբյուրն՝ այստեղ 

Դիտեք նաև՝

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես more