▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վազգեն սրբազանը նոր չէ, որ դավաճանել է Եկեղեցին. Բացահայտում

Իրավունք թերթը ներկայացրել է Արմինե Սնդոյանի գրառումը․ «Ես չգիտեմ Վազգեն սրբազանը համացանցում կա, թե՞ ոչ, բայց կխնդրեմ եթե իմ ընկերների մեջ կան մարդիկ, ովքեր կարողեն սա իրեն հասցնեն, շատ շնորհակալ կլինեմ։ Նախ Վազգեն սրբազանի սրբապղծության մասին բոլորդ էլ գիտեք։ Այն,որ Վիրահայոց թեմում էր դեռ, այն, որ ստիպողաբար, բառիս բուն իմաստով ստիպողաբար մտել էր կապի մեջ իր թեմում մի երիտասարդ քահանայի կնոջ հետ։ Այս մասին անգամ Վրաստանի հայերը տեղյակ են եղել։ Եվ որպեսզի սրան այդ ժամանակ կարգալույծ չանեին՝ խայտառակ չլինելու համար, եկեղեցին որոշեց էս այլանդակին բերի Հայաստան, խոսեցին, խրատեցին եւ թողեցին շարունակի ծառայությունը։

Չնայած, այդ սիրային կապը միակ սրբապղծությունը չէր, որ սա արել էր։ Նա նոր չէ, որ դավաճանել է Եկեղեցին, ուրացել իր ուխտին, դավաճանել Հայրապետին։ Երբ 2018-ին կառավարության կուռացիայի տակ ստեղծվեց հակաեկեղեցական շարժում՝ նույն կարգախոսով, ինչպես հիմա անում է Նիկոլը (եկեղեցու բարեկարգումներ), այս ստախոս սրիկան արդեն այդ շարժման թիմում էր դեռ Վրաստանից։ Այս ստախոս սրբազանը, բացի գաղափարայինից, նաև ֆինանսով էր մասնակցում այդ շարժմանը։

Եվ եթե կհասնի տեղ իրեն իմ գրառումը, ասեք, թող պատասխանի այս հարցին, թե որպես ի՞նչ էր ուղարկում 600.000 դրամ շարժման անդամներին եւ որպես ի՞նչ էր այդ գումարն ուղարկելուց ասում, որ էլի կուղարկի։ Եթե տեղյակ չեն պահել իրեն, ասեմ, որ իմանա՝ իր տված գումարով, այդ շարժման անդամները, լինելով հարություննական աղանդից, պատվիրեցին շապիկներ, տպեցին բուկլետներ եւ պլակատներ։ Լավ է մեջները տպարանի տնօրեն կար, էժանով տպեց։

Իհարկե, Վազգեն սրբազանը միայկ ֆինանսավորողը չէր այդ շարժման, նրանց մասին հետո կասեմ։ Բայց այս ստախոսի քույրը ապրում է Օհանավանում եւ մանկապարտեզի տնօրեն է։ Այս կինը նաև Հովնանավանքի եկեղեցու կանանց խորհրդի անդամ է։ Ես արդեն բազմիցս նշել եմ, որ Հովնանավանքում նախկին տեր Արամի ուղեղը լվացել են «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» հակաեկեղեցական շարժման անդամները եւ Նիկոլի հետ կապը եւ մոտեցումը եղել այդ շարժման միջոցով։

Այն 8 դավաճան սրբազանները, որոնք գնացին կառավարություն իրենց վաճառեցին, դրանցից վեցը այս շարժման հետևում կանգնած սրբազաններ են եղել։ Ցավոք, այսքանով չի ավարտվում թիվը շարժման ստվերում թաքնված, ֆինանսավորած հոգևորականների թիվը։ Այն, ինչ կատարվում է հունիսից մեր եկեղեցու շուրջ, դա եւս այս շարժման շարունակությունն է։ Սրանք են արտաքին թշնամիների պատվեր կատարող ներքին թշնամիները, որոնք ցանկանում են քանդել մեր եկեղեցին»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more