▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տիգրանաշենը կհանձնվի խաշ ուտելու ընթացքո՞ւմ»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տիգրանաշենը կհանձնվի խաշ ուտելու ընթացքու՞մ:
2021 թվականի հունվարի 4-ին Արարատի այնժամանակյա մարզպետ, այժմյա ԱԺ պատգամավոր, բոլոր ժամանակների հզորագույն կոկորդիլոսագետ Սարգսյան Գարիկն ասաց` «Հարգելի քաղաքացիներ, արարատցիներ, սյունեցիներ, Տիգրանաշենին (Քյարքիին) ոչինչ չի սպառնում, Բագրատյանի խոսքերին ուշադրություն մի դարձրեք, դրանք սովորաբար մի հասցեատեր ունեն՝ այն էլ Բաքվի նախագահական նստավայրում»: Կոկորդիլոսագետն ավելացրեց` ««ազգափրկիչներին» հարցրեք, եթե իրենք այդքան ինֆորմացված են, թող մեզ ասեն նաև Տիգրանաշենի (Քյարքիի) «հանձնելու» կոնկրետ օրը։ Այդ դեպքում, «հանձնելու» հաջորդ օրը, ես իրենց հրավիրում եմ Քյարքի` խաշ ուտելու»:
Այնպես որ վախենալ պետք չէ: Տիգրանաշենը գտնվում է կոկորդիլո..., կներեք, Սարգսյան Գարիկի հզոր պաշտպանության ներքո: Եվ, եթե նույնիսկ Տիգրանաշենը հանձնվի Ադրբեջանին, ապա խաշը կա ու կա: Ընդ որում, այն մատուցվելու է հանձնման հաջորդ օրը հենց Տիգրանաշենում: Այսինքն, դա լինելու է համատեղ հայ-ադրբեջանական ճաշկերույթ, այլ կերպ ասած` ճաշկերույթի մասնակիցները Տիգրանաշենի ընդունում-հանձնումն են նշելու:
Կա մի տարբերակ ևս: Ինչ-որ մեկը ֆ..ո է մնալու: Եվ, ո՞վ գիտի, միգուցե հենց այդ տարբերա՞կը գործի»:

***

Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանն էլ ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տիգրանաշենից «Քյարքի» և հակառակը:«Հերոսության» մեխանիկան.
Սկզբից նրանք հրահրում են պատերազմ, հետո հայտարարում, որ «հերոսաբար» փրկել են 25-30-35.000 զինվորի կյանք:
Հետո տարիներով թողնում գերիներին պատանդ, որպեսզի ըստ քաղաքական նպատակահարմարության «հերոսաբար» ամեն տարի մի քանի հոգու վերադարձնեն:
Հետո հայտարարում են, որ թոշակառուին 10.000 դրամը պետք չի ու ընտրություններից առաջ «հերոսաբար» բարձրացնում են բոլորի թոշակը հենց էդքանով:
Հիմա էլ Տիգրանաշենը Քյարքիի վերածելու ուռացրած թեման է լինելու: Հայտարարում է, որ դա մեր տարածքը չէ, որպեսզի հետագայում «հերոսաբար» ներկայացնի, որ կարողացել է այն «հերոսաբար» փոխանակել Արծվաշենի հետ:
Ուղղակի մի ԿԱՐԵՒՈՐ բան: Տիգրանաշենի մակերեսը փոքր է Արծվաշենից 5 անգամ»:

***

Կարդացեք նաև իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչ-որ մեկը կարո՞ղ է ողջամիտ բացատրություն տալ, թե ինչո՞ւ են Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին պետք, այսպես կոչված, «անկլավները», բացի Հայաստանի ռազմավարական կարևորության հաղորդուղիները խաթարելուց կամ դրանց նկատմամբ փաստացի վերահսկողություն ստանալուց, իսկ ավելի լայն իմաստով՝ Հայաստանը արհեստածին Ադրբեջանից կախյալ և նոմինալ ինքնիշխանությամբ «պետություն» դարձնելուց։
Ի՞նչ է արել նույն այդ բռնապետը, դիցուք, Կիրանցի մոտ արդեն հանձնված գյուղատեղիների հետ. շենացրե՞լ է դրանք, նախկին բնակիչներին վերադարձրե՞լ է այդտեղ, զարգացնո՞ւմ է հողագործություն կամ անասնապահություն։ Ոչինչ, բացի այդ տարածքը ռազմականացնելուց»

info@asekose.am/095519696
Հասարակություն more