▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վարչապետ դառնալու հավակնություն չունեմ». Լևոն Քոչարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, պատասխանելով լրագրողի հարցին՝ հավակնո՞ւմ է արդյոք ՀՀ վարչապետի պաշտոնին, եթե ՌԴ-ն «դաբրոն» տա, ասել է. «Համաձայն չեմ այդ անկյան տակ հարցի մասին խոսել: Չեմ կարծում՝ որևէ երկրի դաբրոյով պետք է այստեղ որոշվեն քաղաքական գործընթացները: Ես նման հավակնություն չունեմ, երբեք հավակնություն չեմ ունեցել նույնիսկ քաղաքականությամբ զբաղվելու, երբեք հավակնություն չեմ ունեցել պատգամավոր լինելու, բայց մեր երկրում դեպքերն այնպես զարգացան, որ եղան գործընթացներ, որոնցից չէի կարող դուրս մնալ: Չգիտեմ՝ հետագայում դեպքերն ինչպես կզարգանան, բայց, ամենայն անկեղծությամբ, նման հավակնություն չունեմ... Եթե մի քանի տարի առաջ հարցնեիք՝ պատգամավոր հնարավո՞ր է լինես, կարող է բացառեի, բայց էսօր պատգամավոր եմ: Էնպես որ՝ երբեք մի ասա երբեք, էս սկզբունքն է»:

***

«Կարո՞ղ էր ՌԴ-ն այնպես անել, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չհայտնվեր Բաքվում՝ գերության մեջ»,- ԱԺ-ում դիմելով ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանին՝ հարցրին լրագրողները: Քոչարյանը նշեց, որ չի կարող միանշանակ ասել. «Ես, իհարկե, չեմ մեկնաբանելու ՌԴ նախագահի գործողությունները կամ արդեն հարցը էդ ձևով հնչեցնելը, չգիտեմ, ինչքանով է ճիշտ, իսկ արդյոք կարող էին այնպես անել այդ իրավիճակում, որ դա այդպես չլիներ, չգիտեմ, չեմ տիրապետում... Կարծում եմ՝ եթե կարողանային, կանեին, որովհետև այս ամեն ինչը նաև հարվածում է նրանց հեղինակությանը Հայաստանում, որը չեմ կարծում, որ իրենք կուզեին, որ լիներ»,- հավելեց պատգամավորը:

***

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սառցակալած Սևանում սուզվելու վերաբերյալ մեկնաբանություններին՝ ասել է. «Իրականում, այդ տեսանյութն արվել է հունվարի 17-ին, ցուցադրվել է 19-ին: Տեսանյութը հրապարակելուց հետո եմ իմացել համընկնման (hունվարի 19-ը Ռուսաստանում համարվում է սուրբ մկրտության լոգանքների օր) մասին: Մեկը մյուսի հետ բացարձակ կապ չունի»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more