▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԿԸՀ-ն բավարարեց Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունները

ԿԸՀ-ն բավարարեց Դավիթ Ղազինյանի դեմ ներկայացրած Դատախազության միջնորդությունները, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովից որևէ իրավական ակնկալիք ունենալը ողջամիտ չէ։ Այս կառույցը որևէ իրավական հենք չի ուզում պահել։ Երկու միջնորդություն էր ներկայացված, ԿԸՀ-ն երկուսն էլ բավարարեց»,-ասաց Վարդևանյանը՝ նշելով, թե դատարանը քննության առարկա կդարձնի Ղազինյանի ազատության սահմանափակման վերաբերյալ հարցը։

Վարդևանյանն ասաց, թե Դավիթ Ղազինյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում էր ընտրակաշառք տալու նախապատրաստությանը.

«Մեղադրանքի բովանդակությունը քաղաքական նպատակ ունի, ես նման միջնորդություն չէի տեսել»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more