▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահեն սեռափոխված «Նիկան» է, որին սեքսի համար էին այցելել, բայց ավազակային հարձակման էին ենթարկել

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր կայացել է Նարեկ Գյոզալյանի և Ռոբերտ Անանյանի գործով պաշտպանական կողմի բերած վերաքննիչ բողոքների քննության հերթական դատական նիստը: Փոխանցում է 1in.am-ը` փաստելով, որ համընդհանուր ուշադրության կենտրոնում Վահե անունով և աղջկա տեսքով նախկին տղա  «Նիկա» մականվամբ տուժողն է եղել:


Դատարանը հաստատված է գնահատել, որ Ռոբերտ Անանյանը «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է տուժողի հետ. վերջինս, ըստ դատական ակտի, արական սեռի անձնավորություն է եղել, փոխել է սեռական կողմնորոշումը, «նմանվել իգական սեռի»: Նրան դիմել են «Նիկա» անունով: Նա զբաղվել է վճարովի սեքսով կամ, այսպես ասած՝ հնագույն մասնագիտությամբ:

Ռոբերտի ընկեր Նարեկ Գյոզալյանը, Ռուսաստանից Հայաստան ժամանելով, ընկերոջը պատմել է, որ գումարային խնդիրներ ունի: Ռոբերտն էլ իր հերթին պատմել է սեռափոխված «Նիկայի» մասին:

Նարեկ Գյոզալյանն առաջարկել է գնալ «Նիկայի» տուն և հափշտակել նրա գումարները:

Ընկերները զանգահարել են տուժողին, ներկայացել որպես հին ծանոթներ և առաջարկել սեռական հարաբերություններ ունենալու նպատակով հանդիպել:

«Նիկան» ընդունել է առաջարկը և նրանց հրավիրել իր բնակարան:

Մինչ «Նիկայի» տուն գնալը Նարեկն ու Ռոբերտը խանութից գնել են իրական ատրճանակի նման կրակայրիչ ու կպչուն ժապավեն:

2012 թվականի հոկտեմբերի 17-ին, ժամը 19-ի սահմաններում նրանք գնացել են «Նիկայի» բնակարան, կրակայրիչի բռնակով հարվածել են նրա գլխին ու գումար պահանջել: «Նիկան» կրակայրիչն ընկալել է որպես իրական ատրճանակ: 


Նարեկ Գյոզալյանն ու Ռոբերտ Անանյանը մեղադրվել են որպես զենք օգտագործված առարկայի գործադրմամբ տուժողի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ու դրա սպառնալիքով հափշտակություն կատարելու համար:

Դատարանը Գյոզալյանին ու Անանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով: 

Դատարանում Նարեկ Գյոզալյանն իրեն մեղավոր չի ճանաչել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more