▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլն երեկ 5-րդ կետը ճղում էր․․․»․ Արամ Գևորգյան

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը գրում է․ «նիկոլն երեկ 5-րդ կետը ճղում էր, ասում էր՝ ինչ որ խանութ փակեք, ով համարձակվել ա գնորդին ասել, որ անկանխիկ ուրիշ արժեք ունի ապրանքը, կանխիկով՝ ուրիշ։ Դա շատ տարածված պրակտիկայա. քեշով ավելի էժան է, քան քարտով վճարման դեպքում։ Ասեմ ավելին՝ դա տարածված պրակտիկա է նույն պետական հիմնարկներում։ Օրինակ, սա նիկոլի զավթած նստավայրից մի քանի մետր այն կողմ գտնվող Բյուզանդի վրայի Կադաստրի կոմիտեի դրամարկղի պատուհանին է փակցված։ Հպա՜րտ քաղաքացիները, անկանխիկ վճարման դեպքում, իրենք պետք է վճարեն միջնորդավճարները։ Սա այն կադաստրն է, որտեղ մեկ թուղթ փոխելն արժե 50.000-60.000 դրամ։ Բյուջե են լցնում, ձեռի հետ էլ տոկոսները թողնում հպա՜րտ քաղաքացիների ուսերին։

հ.գ. կադաստրի պետի կողմից իր աշխատակցի ամուսնուն ծեծի ենթարկելու վերաբերյալ ենթադրյալ մեղադրանք ի՞նչ եղավ։ Եկավ ֆեյք պատարագին, ջրվա՞վ»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more