▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վագիֆ պապիկիս դшտում է թուրքը, Էս էլ հո թալանչի չէր, ասեք` լավ եղավ. Անաիս Սարդարյան

Տեղեկացրել ենք, որ Բաքվում մեկնարկել է Լաչինի միջանցքից այս տարվա հուլիսին ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը։

Այս առիթով Անաիս Սարդարյանը հրապարակում է արել`գրելով հետևյալը.

«Վագիֆ պապիկիս դատում է թուրքը:Հետաքրքիր է`մենք հեչ անելիք չունենք պետական մակարդակով: Էս էլ հո թալանչի չէր, ասեք՝ լավ եղավ»:

Նշենք, որ Խաչատրյանը առևանգվել է հուլիսի վերջին՝ Լաչինի միջանցքում տեղադրված անցակետում հենց Կարմիր խաչի մեքենայից։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, և նրա նկատմամբ «միջազգային հետախուզում է հայտարարվել»։

Բաքուն արցախցուն մի շարք ծանր հանցանքներ է վերագրել, այդ թվում՝ «1991 -ին Մեշալի գյուղի վրա զինված հարձակման համար, որի հետևանքով 25 ադրբեջանցի է սպանվել»։ Ստեփանակերտը ադրբեջանական այս մեղադրանքները կեղծ էր որակել, պնդելով՝ «Մեշալի գյուղում նման հանցագործություն չի եղել»։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more