Դերասան Արսեն Լևոնյանն ու դերասանուհի Թամարա Գևորգյանը ամսիներ առաջ հաստատեցին, որ միասին են, նշելով, որ ծանոթացել են նկարահանման հրապարակում։ Նրանք նաև համատեղ ջերմ լուսանկարներ էին հրապարակել։
Հիմա այդ լուսանկարները հեռացված են, Թամարան էլ, օրեր առաջ ներկայացել էր գրառմամբ, որից տպավորություն էր, թե զույգը բաժանվել է։
«Հասկանում ես, որ մեծացել ես այն ժամանակ, երբ արդեն էական չեն խնդիրներն ու ապրումները։ Երբ առավոտյան արթնանում ես ու քեզ հանում ես անկողնուց ստիպելով մաքսիմալ լավ ապրել այս կյանքը։
Ես հասկացել եմ, որ տարիներ առաջ գուցե դեպրեսիան ինձ կուլ տար, իսկ հիմա ուղղակի ապրում եմ և վերջ»,-գրել էր դերասանուհին։
Այս լուրը կարճ ժամանակում տարածվեց օնլայն հարթակում ու հաղորդումներից մեկի ընթացքում ներկայացվեց լսարանին։ Թամարան, հղում անելով այդ հաղորդմանը, անդրադարձել էր իր բաժանման թեմային ու նշել․
«Աղջիկներ հույս ունեմ, որ ձեզ ստիպում են սա անել։
Ու դուք ինքնակամ չեք չարախնդում։
Որովհետև եթե ինքնակամ եք անում, ապա ամեն բան շատ վատ է։
Հա, մեկ էլ մարդկանց մասնագիտությունները ճշտեք գոնե նոր խոսեք»։
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝


