▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թոխմախի Մհերը կրկին հայհոյել է լրագրողներին. «ՀԺ»

«ԱԺ-ի հանրապետական պատգամավոր, տխրահռչակ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհերը) երեկ կրկին ի ցույց է դրել իր ողջ «հմայքը». նա վիրավորել ու հայհոյել է իրեն մոտեցած «Tert.am» ինտերնետային պարբերականի լրագրողներին։ Ինչպես ներկայացրել է պարբերականը, Թոխմախի Մհերի այդ պահվածքը ամբողջությամբ ձայնագրվել է, սակայն դրանք ենթակա չեն հրապարակման գոնե առայժմ։ Պարբերականի խմբագրությունը հույս է հայտնել, որ Մհեր Սեդրակյանը ներողություն կխնդրի իր արածի համար։ Հակառակ դեպքում՝ պարբերականը որոշել է հետամուտ լինել «իր աշխատակիցների արժանապատվության վերականգնմանը եւ միջադեպի քննությանը»։ Նշենք, որ Թոխմախի Մհերը սովորություն ունի հայհոյել ու հետո ներողություն խնդրել, ինչը, սակայն, նրա համար լուրջ հետեւանքներ չի ունենում»։ 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more