▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Արզաքանցյանին տուգանել են 600 000 դրամով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հուլիսի 15-ին կայացրած 3 տարբեր որոշումներով վարչական տույժի է ենթարկել «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Տիգրան Արզաքանցյանին, գրել է Ֆակտոր.am-ը։

Քաղաքական գործիչը պարբերաբար անտեսել է օրենքով սահմանված հայտարարագրերը ներկայացնելու պահանջը, ինչի արդյունքում ընդհանուր տուգանքի չափը կազմել է 600,000 ՀՀ դրամ: Նա չի ներկայացրել 2023 թվականին պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագիրը, ինչպես նաև 2023-ի և 2024-ի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերը։

Յուրաքանչյուր խախտման համար հանձնաժողովը սահմանել է առավելագույն տուգանք՝ 200,000-ական դրամ։

Պարզվում է, որ Արզաքանցյանին պատշաճ ծանուցելու համար ԿԿՀ-ն դիմել է նաև ոչ ստանդարտ մեթոդների։ Հուլիսի 8-ին հանձնաժողովը Տիգրան Արզաքանցյանի անձնական բջջային հեռախոսահամարին WhatsApp հավելվածի միջոցով ուղարկել է ձայնային հաղորդագրություն, սակայն Արզաքանցյանը որևէ կերպ չի արձագանքել և պարզաբանումներ չի ներկայացրել: Մինչ այդ, ծանուցումներ են ուղարկվել նաև էլեկտրոնային փոստով և պատվիրված նամակով, որը նա ստացել էր դեռևս 2026թ. մայիսի 18-ին։ Տիգրան Արզաքանցյանը մինչև գործերի քննության օրը՝ հուլիսի 15-ը, այդպես էլ չի ներկայացրել պահանջվող հայտարարագրերը:

Որոշումներն ուժի մեջ են մտնում Արզաքանցյանին հանձնվելու հաջորդ օրվանից, սակայն դրանք դեռ կարող են բողոքարկվել դատական կարգով։

info@asekose.am/095519696
Հասարակություն more