▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարաձայնություններ՝ քառյակում. «168 Ժամ»

«Խորհրդարանական քառյակը 10 օր առաջ նիստ էր գումարել և որոշել, որ պետք է համատեղ հանրահավաք կազմակերպել: Որոշել էին նաև, որ մեկշաբաթյա ժամկետում կհստակեցնեն հանրահավաքի անցկացման կոնկրետ օրը և հանրահավաքում քննարկվելիք հարցերի օրակարգը: Բայց քառյակը ոչ նիստ է անցկացրել և ոչ էլ այդ հարցերում որոշում կայացրել: 168.am-ի տեղեկություններով` նման անորոշության պատճառը քառյակում այս հարցում առկա տարաձայնություններն են. ՀԱԿ-ը պահանջում է, որ հանրահավաքը լինի հնարավորինս շուտ, իսկ քառյակի մյուս անդամներն իմաստ չեն տեսնում շտապելու մեջ:

ՀԱԿ-ը կարծում է, որ պետք է շարունակել պահանջել Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարության հրաժարականը և այդ միջոցով հասնել ամբողջական իշխանափոխության, իսկ քառյակի մյուս անդամները կարծում են, որ գոնե մինչև հոկտեմբեր կառավարությանն աշխատելու ժամանակ պետք է տալ, իսկ ամբողջական իշխանափոխությունը մի քանի ամսով հետաձգել:

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more