Օգտատեր Ալեքս Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինքը քպ-ի պատգամավոր` Թագուհին է։
Ասում է Հայաստանում կան դպրոցներ, որտեղ մեկ աշակերտի վրա ծախսվում է բյուջեից տարեկան` 20 միլիոն դրամ ։
Իսկ հիմա «քոռի» հաշվարկ։
Տարին ունի 12 ամիս, որից 3 ամիսն աշակերտը գտնվում է արձակուրդի մեջ, այսինքն դպրոց է հաճախում տարեկան` 9 ամիս
Ամիսն ունի 30-31 օր, որից շաբաթ-կիրակիները հանած աշակերտը հաճախում է դպրոց` 22-23 օր (եթե այլ տոներ չկան):
9x23=207
Այսինքն աշակերտը դպրոց է հաճախում տարեկան` 200-207 օր։
20.000.000÷200=100.000
Խնդրում եմ արձագանքեն այն ծնողները, որոնց երեխաների վրա դպրոցում պետբյուջեից ծախսվում է օրական` 100.000 դրամ։
Թագուշիկ, ամոթ է»։
Կարդացեք նաև՝
|
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ըստ ՔՊ-ական Ղազարյան Թագուհու` «Հայաստանում, Երևանում, մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ»: ՔՊ-ականն ասում է, որ այդ գումարը պետք է օպտիմալ ծախսել, քանզի «մենք 20 միլիոնի արդյունք չենք ունենում այն դպրոցներում, որտեղ մեկ երեխայի վրա ծախսում ենք այդքան գումար»: |


