▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքում օդի որակը գոհացուցիչ է. տարածված կարծրատիպերի հետքերով, թե հանքարդյունաբերությունը պատճառ է որոշ հիվանդությունների

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում՝ մթնոլորտային օդի աղտոտվածության ամենամսյա դիտարկումները ցույց են տալիս, որ Կապանում և Քաջարանում ծծմբի ու ազոտի երկօքսիդների քանակը  և 2022-ին, և այս տարեսկզբին թույլատրելի սահմանում է եղել ՝ նույնիսկ  դրանից ավելի քիչ։

Փաստը հետաքրքիր է այն տեսանկյունից, որ Սյունիքը համարվում է հանքարդյունաբերական մարզ, քանի որ այստեղ գործում է 13 հանքավայր, այդ թվում՝ խոշորագույն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և կա կարծրատիպ, թե  հանքարդյունաբերությունը, դրանից առաջացած փոշին և ոլորտի արտադրած թափոնները որոշ հիվանդությունների պատճառ են դառնում։

Սյունիքի մարզում օդի որակի գոհացուցիչ պատկերի ստացման  համար, ըստ մասնագետների, կարևոր փաստն այն է, որ երկօքսիդներն, ընդհանրապես, առաջանում են վառելիքից/ ազոտի դեպքում/ և ցանկացած սուլֆիդային խտանյութի հետ գործընթացից/ծծմբի պարագայում/, իսկ Սյունիքում չկան մետալուրգիական գործարարնները ու դրանց արտանետումները շատ պետք է չլինեին։

Իսկ թե ինչպե՞ս է ԶՊՄԿ-ն իր բացահանքում պայքարում  փոշու դեմ, ցույց են տալիս այս լուսանկարները։ 

Ի դեպ,  «հանքարդյունաբերական» Սյունիքը Հայաստանում լավագույն ցուցանիշն ունի նաև քաղցկեղով հիվանդացության, ինչպես նաև սրտամկանի ինֆարկտի, շաքարային դիաբետի հետ կապված մահերի առումով։

Առողջապահության նախարարության կողմից 2022 թ. հրապարակված տարեգրքից պարզ է դառնում, որ 2021 թվականին (սա ամենաթարմ տվյալն է) 100 հազար բնակչի հաշվով չարորակ նորագոյացությունների հայտնաբերման նվազագույն ցուցանիշը Սյունիքում է՝ 1391.2 դեպք, ամենաբարձր ցուցանիշը՝ Լոռիում՝ 2186.1, որին հաջորդում է Երևանը 2072.4 դեպքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more