▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սնուփ Դոգին 2.3 մլրդ դրամն ամբողջությամբ է վճարվել

Երևանում սեպտեմբերի 23-ին ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) նախատեսված, բայց հետաձգված համերգի համար ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացնում» ծրագրի շրջանակներում գանձապետարանում հաշվառվել է 2.318.596.800 դրամ գումարի պայմանագիր։ Այդ գումարն օգոստոսի 25-ին ամբողջությամբ վճարվել է։ Ի պատասխան Panorama.am-ի հարցման՝ հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Նաև նշվում է, որ վճարված գումարի վերադարձ չի իրականացվել։

Կայքը հարցում էր ուղարկել ՀՀ կառավարություն, ֆինանսների նախարարություն, թե պետական բյուջեից որքա՞ն գումար է փոխանցվել Սնուփ Դոգի համերգի համար և համերգի հետաձգման պատճառով վերադարձվե՞լ է գումարը բյուջե։ Կառավարությունը հարցումը հասցեագրել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որի պատասխանն ավելի վաղ հրապարակվել է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more