▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալ թագավորական ընտանիքում. արքայազնի կինն ամուսնալուծվում է սկեսուր Էլիզաբեթ 2-րդի պատճառով

Բրիտանիայում նոր սկանդալ է հասունանում։ Ամերիկյան  Globe պարբերականը հայտնում է, որ արքայազն Չարլզը որոշել է ամուսնալուծվել իր կնոջից՝ Կամիլա Փարկեր-Բոուլզից: Բաժանման պատճառ է դարձել Չարլզի կնոջ եւ իր մոր՝ թագուհի Էլիզաբեթ 2-րդի վիճաբանությունը։

Թեպետ ամսագիրը չի տրամադրել վիճաբանության եւ բաժանման մանրամասները, լրագրողները ենթադրել են, որ մի քանի պատճառներ կարող էին լինել։ Կամիլան դժգոհելու մի քանի առիթ ուներ. նրա ամուսինը՝ 65-ամյա Չարլզը չի կարող դառնալ թագավոր։ Բացի այդ, արքայազն Ուիլյամի եւ Քեյթի երիտասարդ զույգին բրիտանացիներն ավելի շատ են սիրում, քան իրենց։

Բացի այդ, Globe-ին նաեւ հայտնի է, որ Կամիլա Փարկեր-Բոուլզը իրեն չի զրկում ընթրիքին մեկ բաժակ լիկյոր խմելուց։

Հարսնացուի հետ խոսելուց հետո թագուհին զայրացել է եւ հայտարարել, որ Կամիլան խայտառակում է թագավորական ընտանիքը եւ Չարլզից պահանջել է ամուսնալուծվել։ Այս բաժանումը կարող է 350 միլիոն դոլարի վնաս հատուցել։

Հայտնի է նաև, որ Էլիզաբեթը, իսկապես, չի սիրել իր ըմբոստ հարսին եւ հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ Չարլզի ամուսնությանն իր համաձայնությունը չէր տալիս։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more