|
Նոյեմբերի 20-ին սկանդալային դեպք էր տեղի ունեցել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցում: Այդ օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՆԳՆ Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի մտել է նշված դպրոց, բարձրացել 2-րդ հարկ, ապա մտել 8 «Բ» դասարան ու դասի ժամանակ խաթարել դպրոցի բնականոն աշխատանքը: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ դպրոցից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով Նուբարաշենի ոստիկանները բաժին են տեղափոխել 2 քաղաքացու՝ Նուբարաշենի բնակիչներ 41-ամյա Մելիք Գ-ին և 39-ամյա Սերյոժա Գ-ին: Մելիք Գ-ն եղել է դպրոցի ներսում և մոտ 5-10 րոպե գոռգոռացել է ուսուցիչների և աշակերտների վրա՝ ասելով, թե դուք էդքան կա՞ք, որ իմ տղային ծեծեք, իսկ երբ ժամանած ոստիկանները նրան բռնել են, բակում կանգնած Սերյոժա Գ-ն, տեսնելով, թե ինչպես են եղբորը ոստիկանները տեղափոխում, դպրոցի բակում սկսել է խախտել հասարակական կարգը, ծնողների և աշակերտների ներկայությամբ հնչեցրել է հայհոյանքներ, ապա փորձել է խոչընդոտել ոստիկանության ծառայողների աշխատանքը, ինչից հետո նրան նույնպես խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Նուբարաշենի բաժին: Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան քննչական բաժին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մելիք Գ-ն կոչումով փոխգնդապետ է և աշխատում է ՀՀ ուժային կառույցներից մեկում՝ որպես պետ: |
Սկանդալ՝ Նուբարաշենի թիվ 95 միջնակարգ դպրոցում
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


