▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա է ամենասահմռկեցուցիչը, նվաստացուցիչը․․․Կարին Տոնոյան

Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Կարդում եմ բաքվում ընթացող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության մասին հուզիչ, սրտաճմլիկ գրառումներն ու ինքս ինձ հարցնում՝ իսկ ես ցավո՞ւմ եմ նրանց համար....

- Ցավում եմ, բայց ոչ նրանց համար, այլ նրանց դեմքով տրորված ու տրորվող ազգային արժանապատվությանս համար, ցավում եմ այն հազարավոր տղաների համար, որոնք այդ «ղեկավարների» մեծ մասի արած-չարածի զոհը դարձան, ցավում եմ Արցախիս ապագայի մասին այն հավատի համար, որով ապրեցինք 30 տարի ու ամեն ինչ զոհեցինք, բայց որին նրանք դավեցին ու քամեցին իսպառ.....

Լոլոներ չկարդաք գլխիս, տա Աստված, թող նրանք ազատագրվեն, որ կանգնեն Հայոց ապագա անխուսափելի դատի առաջ. այսօր արդեն համոզված եմ ՀՀ և Արցախի ամբողջ ռազմաքաղաքական «ջոջերը» գիտեին այն արհավիրքի մասին, որ իրենց տերերը պլանավորել էին մեզ համար..... ես դա տեսել եմ չարաբաստիկ նոյեմբերի 9-ին, բոլորի աչքերում......գիտեին ու ամեն մեկն իր մասով ծառայեցին այս օրվան...... ի՞նչի դիմաց, ինչո՞ւ.... սա է ամենասահմռկեցուցիչը, նվաստացուցիչը, ոչ թե ալիևի նման աքլորի արածն ու ասածը:

Եթե անգամ Աստված էլ ների նրանց, հայոց սգավոր մայրերի բանակը չի ներելու, հայոց իրական դատն ու դատաստանը դեռ լինելու է:

Հ. գ. Իսկ «հասարակ» գերիների համար չգիտես ինչու այսպիսի աղմուկ չկա, այ նրանց համար սիրտս իրոք մղկտում է»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more