▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա արդեն անցնում է բոլոր սահմանները». Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հիշեցրել է Հակոբ Կարապետյանի նկատմամբ բռնության դեպքը և դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Նա հիշեցրել է, որ Երևան քաղաքի հասարակական կարգի պահպանության պետը սպառնացել է լրագրող Հակոբ Կարապետյանին այնպես ծեծել, որ ինքն իրեն չճանաչի:

«Պահանջում եմ, որ այս դեպքը մինչև վերջ բացահայտվի, մեղավորները պատժվեն: Սա արդեն անցնում է բոլոր սահմանները: Նիկոլ Փաշինյան, բացի կրթական, կրոնական, էս վերջերս էլ նաև` թատերական փորձագիտական գործունեությունից խնդրում եմ մեկ-մեկ զբաղվել նաև ձեր ուղիղ պարտականություններով: Կրիմինալը լցվել է պետական կառավարման համակարգ: Ինչի դեմ պայքարում էր ժողովուրդը հեղափոխության օրերին, հիմա նույն բանն անում եք դուք»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more