▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի երկու աչքն էլ կուրացել է

Տարեսկզբին Նուբարաշենի N զորամասի հարակից տարածքում դաժան ծեծի ենթարկված 24-ամյա պայմանագրային զինծառայող Ավետիք Մ․-ն, որը դեպքից հետո երկար ժամակ գտնվում էր վերակենդանանցման բաժանմունքում, դուրս է գրվել բուժհաստատությունից և տեղափոխվել տուն։

Նյուզ.am-ը գրում է, ո կայքի տեղեկություններով՝ դաժան ծեծի հետևանքով  24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է, ՊՆ-ն զորացրել է նրան։

Դեպքի վերաբերյալ ՊՆ-ն որևէ մեկնաբանություն չէր տվել՝  նշելով, որ դեպքը զորամասի տարածքում  չի եղել։

Քննչական կոմիտեից լրատվամիջոցին այսօր հայտնել են, որ նշված դեպքով կա կալանավորված անձ.

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 1-ի նկատմամբ՝ 325-րդ հոդվածի 1-ին մասով, մյուսի նկատմամբ՝ 322-րդ հոդվածի 1-ին մասով: Մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, մյուսի նկատմամբ՝ կալանքը»։

Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում դաժան ծեծի էր ենթարկվել 24-ամյա  պայմանագրային զինծառայող Ավետիք Մ․-ն։

Դեպքի փաստով ռազմական ոստիկանությունում փաստաթղթեր էին կազմել և փոխանցվել Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության Կայազորի քննչական բաժին։

info@asekose.am/095519696
Հասարակություն more