▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբին Ուիլյամսի հետ մտերմացած կապիկը տխրել է նրա մահվան լուրից

Օրեր առաջ ինքնասպան եղած  դերասան Ռոբին Ուիլիամսի հետ  մտերմացած Կոկո անունով կապիկը նեղստրել  է, երբ իմացել է դերասանի մահվան մասին:

Կենտրոնի աշխատակիցների (Կոկոն պահվում է Հյուսիսային Կարոլինայի հետազոտական կենտրոններից մեկում) խոսքով, երբ իրենք բացատրել են, որ հայտնի դերասանը մահացել է, ժեստերի լեզուն հասկացող  կապիկը շատ է տխրել,  նույնիսկ նրա ներքևի շուրթը սկսել է դողալ: Այնուհետև Կոկոն կրկին ժեստերի լեզվով հայտնել է, որ «կինը լաց է լինում»՝ նկատի ունենալով ինքն իրեն:

Նշենք, որ  Ռոբին Ուիլյամսի և Կոկո կապիկի  մտերմությունը սկսվել էր 13 տարի առաջ, երբ դերասանն առաջին անգամ ստիպել էր ժպտալ իր ընկերոջը՝ գորիլա Մայքլին, կորցրած Կոկոյին։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more