▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռեինկարնացիա» խմբի «Բաց նամակը»

Դիտեք նաև՝

 

«Ռեինկարնացիա» խումբն իր ֆեյսբուքյան էջում ներկայացնում է նոր՝ «Բաց նամակ» երգը:

Երգը դեռեւս ապրիլի 8-ին հրապարակվել է խմբի Youtube-յան ալիքում, բայց արդեն բազում հավանությունների է արժանացել:

Ստորեւ ներկայացնում ենք երգի բառերը՝

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Պետք չեն ինձ թանկ փալասներ, որ ինձ հարգեն, 
Լավ է սիրտս մտքիս հետ մաքուր պահեմ,
Ընկերներիս ճանաչեմ, երբ մի բանից նեղված եմ
Լավ է հույսս չկորցնեմ, որ վաղը կապրեմ:

Կգա մի օր աշխարհում, խաղաղ ապրենք՛
Անկախ ամեն ինչից իրար հարգենք՛
Քիչ բողոքենք, չբամբասենք՛
Թե չսիրենք` գոնե անկեղծ ասենք՛

կրկն.

Միտքը մաքուր պահենք՛ իրար հարգենք՛
Բոլոր մարդիք աշխարհում թող խաղաղ ապրեն...
Միտքը մաքուր պահենք՛ իրար հարգենք՛
Բոլոր մարդիք աշխարհում թող խաղաղ ապրեն...

Ես եսիմ--ինչական իզմ--երի մեջ չկամ,
Ստերին քաղաքական լավ է չհավատամ:
Ինձ խոստումներ չտաք՛ վատամարդ չդառնաք
Լավ է ուր մենք գնանք՛ անկեղծ մաքուր մնանք:

Ժամանակ էլ չկա, փողերիդ տեղ չկա
Մարդ մնալ էս աշխարհում, արդեն էլ ձև չկա:
Իրական արժեքներ գտնելը հեշտ բան չէ
Ու մաքուր մարդ մնալը, ամեն մեկի խելքի բան չէ...

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more