▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Reebok-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:40-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Շտապօգնության հերթապահ խումբը Դավիթաշենում հայտնի Reebok Sports Club Armenia կենտրոնից Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները ոստիկաներին հայտնել են որ տեղափոխվածը մոտ 20-ից 25 տարեկան աղջիկ է, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Դավիթաշենի ոստիկաները պարզել են, որ  նա հիվանդանոց է տեղափոխվել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանին պատկանող Դավիթաշենում գործող, Reebok Sports Club Armenia կենտրոնի լողավազանից։

Դեպքի մանրամասները ճշտվում են։

info@asekose.am/095519696
Հասարակություն more