▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռաֆայել Երանոսյան. «Կուզեմ նախագահ լինել, որ տեսնեմ ինչի համար են իրար բզկտում»

Asekose.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ հարցերին պատասխանում է դերասան Ռաֆայել Երանոսյանը:

-Ձեր մասին երբևէ լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ ամենից շատ զայրացրել և ո՞րը` զվարճացրել:

- Միշտ տարբեր բաներ եմ լսում, բայց ես հանգիստ մարդ եմ, չեմ ջղայնանում:

-Կարո՞ղ եք հիշել` որն է եղել Ձեր մանկության ամենամեծ վախը:

-  Մթությունից շատ էի վախենում, երբ տանը լույս չէր լինում վախենում էի միայնակ մտնել ննջասենյակ:

-Ձեր բնավորության գծերից ո՞րը կցանկանայիք նվիրել Ձեր թշնամուն:

- Որ չլինեին կռվարար:

- Ինչպե՞ս եք վերաբերվում այն մտքին, որ մարդիկ իրականում պատրաստ են վաճառել ամեն ինչ, միայն թե առաջարկվող գինը իրենց գոհացնի:

- Իհարկե, լավ չեմ վերաբերվում, բայց  իրենք մեղավոր չեն, երկիրը` երկիր չի:

- Եթե հնարավորություն ունենայիք սեփական կյանքով փրկագին վճարել մեկ հոգու համար, ո՞վ կլիներ այդ մեկը:

-Դրա մասին դեռ չեմ մտածել:

-Եթե կարողանայիք ձեր ուղեղից անվերադարձ ջնջել մեկ հիշողություն, ո՞րը դա կլինի:

-Այնքան բան կա ջնջելու, չեք էլ  պատկերացնի:

-Դեպք, որը չէիք ցանկանա ջնջվեր չէր Ձեր հիշողությունից:

-Առաջին սերս:


-Մարդիկ, որոնց բացակայությունը Ձեր կյանքում չեք պատկերացնում:

-Ընկերներս:

 

-Մի պահ ենթադրենք, որ մարդիկ ունենում են մի քանի կյանք. Ձեր հաջորդ կյանքում ո՞վ կամ ի՞նչ կցանկանայիք լինել:

- Նախագահ. ուզում եմ տեսնեմ դա ինչ բան է, որ իրար բզկտում են:

-Աշխատասիրություն թե՞ ընդունակություն. այս երկու որակներից ո՞րն եք նախընտրում:

-Ես ընդհանրապես սիրում եմ այն մարդկանց, ովքեր ձգտում ունեն, ես ինքս ձգտող եմ:

-Կա՞ այնպիսի մի հայտնի ասացվածք, կամ թևավոր խոսք, որը Դուք ընտրել եք որպես կյանքի ուղեցույց:

-Ոչ կարգախոս չունեմ:

-Ի՞նչ է Ձեզ համար փողը:

-Փողը լավ բան չի, բայց որ շատ լիներ չէի մերժի:

- Եթե ռեփեր լինեք, Ձեր երգերի միջոցով ինչի՞ց կբողոքեիք:

-Ես բողոքել չեմ սիրում, դրա համար էլ ռեփեր չեմ:


-Մինչ օրս խաղացած կերպարներից ո՞րն է եղել Ձեզ ամենից հարազատ:

-Իմ բոլոր կերպարներն էլ շատ եմ սիրում:

-Ի՞նչ կերպարում կցանկանայիք ներկայանալ, որ մինչ օրս չեք  ներկայացել:

-Դեռ չկա այնպիսի մի կերպար, որի մասին երազել եմ, կամ ցանկացել խաղալ:

-Բեմից դուրս ինչպիսի՞ն է Ռաֆայել Երանոսյանը:

-Շատ ավելի հանգիստ, սիրում եմ լինել տանը:

-Որո՞նք են մանկության տարիների Ձեր սիրելի խաղերը:

-Պահմտոցի:

 -Ի՞նչը կարող է հունից հանել Ռաֆայել Երանոսյանին:

-Երբ ինձ սկսում են շատ զանգահարել, այդ ժամանակ իսկապես հունից դուրս եմ գալիս:

Հեղինակ՝ Գոհար Փիլիպոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more