▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետարանը 1 միլիոն 105 հազար 993 դրամի խմիչք, սուրճ, չիր, քաղցրավենիք ու անանաս է գնել

Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 1-ին 1 միլիոն 105 հազար 993 դրամ է տրամադրել «Արմեն Գևորգյան Սամվելի» ԱՁ-ին՝ օգտվելու վերջինիս մատուցած ծառայություններից։

«Փաստինֆո»-ն բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերից տեղեկացել է, որ վճարված գումարի դիմաց քաղաքապետարանը ձեռք է բերել ալկոհոլային խմիչք, սուրճ, քաղցրավենիք և այլն։

Մասնավորապես՝ գնվել է «Արենի» տեսակի կարմիր չոր գինի՝ 35 հատ, բարձրակարգ խաղողի տեսակից, 25 հատ կոնյակ «Մանե»՝ առնվազն 5 տարվա հնեցմամբ, 0.7, «Նեսկաֆե» և «Պելե» բնական լուծվող սուրճ, կաթնային շոկոլադ «Գրանդ Քենդի»։

Ձեռք են բերվել նաև տարատեսակ չրեր, այդ թվում՝ ծիրանաչիր, սև սալորաչիր, տանձի չիր, խնձորի չիր: Չրերը ձեռք են բերվել «Ֆրուտ Ֆուդ» ՍՊԸ-ից՝ 35 կիլոգրամ քանակությամբ։

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 35 հատ արքայախնձոր։

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը, նախորդ տարի վճարել էր 1 միլիոն դրամ «Իմ քայլը» հիմնադրամին՝ Աննա Հակոբյանի հետ ընթրելու համար։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more