▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քանի որ ցախավելները գողացել են, նեռն ստիպված հեծանիվով է ման գալիս». Սրբազան

«Թիրախը մեկն է` վերևում նստած նեռը, չարիքը: Էն հեքիաթներում կան, չէ՞, ցախավելով թռչող կախարդները: Հիմա, քանի որ ցախավելները գողացել են` 60 հազար (Երևանում էդքան ցախավել կա՞) ստիպված հեծանիվով է ման գալիս»,- ակնարկելով Փաշինյանին` ասաց Բագրատ Սրբազանը:

***

«Ինձ համար անհասկանալի է՝ ինչպե՞ս կարող էին տարիներով գնալ Արցախ, մեծ-մեծ բրդել, մարդկանց հացն ուտել ու այդ հացն ուրանալ»,- Չարենցավանում կայացած հավաքի ժամանակ ասաց Սրբազանը:
«Մայր Հայաստանում արցախցիները գոնե ամոքում չեն գտնում։ Պատճառն այս չարիքն է՝ դեմքով, տեսքով, «ատլետիկ» կազմվածքով նեռն է, որը մահ է բերում, դժբախտություն ու ողբերգություն։ Բարև տվեցիր՝ կրակն ես ընկնելու, շփվեցիր, կողքը կանգնեցիր՝ հաստատ մի բան պատահելու է։ Մի վայր այցելեց, հաջորդելու է աղետը։ Դրա մեծագույն վկայությունը Վարդենիսն է, երբ նոր տարվա գիշերը տղաներին պարացնում էր, իսկ 15-16 օր հետո այս տղաներն այրվում էին։
Ու երբ ծնողները սպասում էին իրենց զավակների մոխրացած մարմինների վերադարձին, այս չարիքն Իջևանում խրախճանքի մեջ էր` պարեկային ծառայություն ընդունելով։ Սրանց սիրտն արյուն ու զոհ է ուզում»,- ասաց նա։

***

«Երիտասարդը, ում հայտնի դեպքին հաջորդող գիշերը հիվանդանոցում եմ հանդիպել, ասում էր` ոստիկանները ծեծում էին` առանց հարցնելու, երբ իմացան, որ արցախցի չեմ, դադարեցրին»,- անդրադառնալով արցախցիների հանդեպ պետական մակարդակով իրականացվող իրականացվող հալածանքներին, ասաց Բագրատ Սրբազանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more