«Աշխարհի վերջ չի լինելու. լինելու է Քրիստոսի երկրորդ գալուստ և ահեղ դատաստան, որից հետո մեր սովորական գոյությունը կդադարի»:
Այսօրվա ասուլիսին, խոսելով դեկտեմբերի 21-ին սպասվող աշխարհի վերջի մասին, նման տեսակետ է հայտնել քահանա Տեր-Շմավոն Ղևոնդյանը:
«Անհեթեթություն. ոչ ոք չգիտի, թե երբ է լինելու աշխարհի վերջը, ամեն օրն ապրեք այնպես, կարծես դա վերջինն է»,- ասել է քահանան:
Աշխարհի վերջի հետ կապված նման կարծիքները քահանան կապել է այն հանգամանքի հետ, որ մարդիկ սնոտիապաշտ են. որոշ երիտասարդներ խուսափում են ամուսնանալ մայիս ամսին` մտածելով, որ երջանիկ չեն լինի:
Ասուլիսին ներկա մյուս բանախոսը` Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանն էլ այն կարծիքին, որ աշխարհի վերջի մասին լուրերը միայն մարդկային երևակայության և բիզնեսի արդյունք են: «Մարդիկ բիզնես են անում` հիմնվելով ստի վրա»,- նշել է վերջինիս: