▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետական մարմիններում պարտադիր կուտակայինից հրաժարվելու դիմումները չեն ընդունում. «ՀԺ»

 

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ մի շարք պետական մարմիններում երիտասարդ աշխատողները դիմումներ են ներկայացնում՝ կուտակային կենսաթոշակային համակարգում չընդգրկվելու համար, սակայն ղեկավարությունը այդ դիմումները չի ընդունում։

«Բնապահպանության աշխատակիցներից մեկը մեզ տեղեկացրեց, որ իրենք մի քանի աշխատակիցների հետ դիմում են տարել հաշվապահություն, որը, սակայն չի ընդունվել։ Աշխատակիցը կարծիք հայտնեց, որ ամենավերին օղակներից հրահանգվել է չընդունել դիմումներ։ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում էլ, երբ մի խումբ աշխատակիցներ դիմում են տարել ներկայացնելու, նրանց հաշվապահությունում բացատրել են, որ դա հակապետական քայլ է. «Ես պետականամետ մարդ եմ, պետության դե՞մ եք դուրս եկել։ Մոռացե՞լ եք՝ ձեզ համար ինչեր եմ արել։ Եթե ավելի լավ աշխատավարձով տեղ գիտեք, ազատ եք», - ասել է բժշկական կենտրոնի ղեկավարներից մեկը։ Այս օրինակները բացատրում են, թերեւս, թե ինչու պետական հիմնարկներում պարտադիր կուտակայինից հրաժարվելու դիմումները տարածված երեւույթ չեն»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more