▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պայմանավորվել էինք, եթե ազատվեմ՝ Մալյանը կսափրվի»․ Մամիկոն Ասլանյան

«Պայմանավորվածություն ունեինք Նարեկ Մալյանի հետ, որ եթե ազատվեմ՝ կսափրվի։ Երբ լուրը եկել է, որ ազատվել եմ, սափրվել է, եկա տեսա սափրված նստած է»,-ՔԿՀ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մամիկոն Ասլանյանը։
Նա ազատ արձակվելուց հետո առաջինը շտապեց մայրիկին տեսնելու։

***

«Էդմոն Մարուքյանն ինձ ասել է, որ իրեն ճնշում են, ստիպված է վիճարկել Վանաձորի ՏԻՄ ընտրությունների արդյունքները»,-լրագրողների հետ զրույցում ասաց Մամիկոն Ասլանյանը։ Լրագրողների դիտարկմանը, թե արդյո՞ք Մարուքյանի դիմելու արդյունքում է Ասլանյանը զրկվել ազատությունից, նա ասաց․ «Մարուքյանն այդքան կալիբր չունի, իր դիմելու արդյունքում չի։ Բայց իր դիմելու արդյունքում անհիմն տուժել է Վանաձորի ՏԻՄ ընտրական ողջ տրամաբանությունը, արգելանք է դրվել ավագանու նիստի վրա, որով պետք է համայնքի ղեկավար ընտրվեր»,-ասաց նա։

***

«Այս տարիների ընթացքում լուրեր էին պտտվում, որ բազմաթիվ առաջարկություններ են եղել՝ գործարքի գնալու, բայց դուք մերժել եք»,-Մամիկոն Ասլանյանին հարցրեցին լրագրողները․ «Ինձ ոչ մի առաջարկություններ չեն եղել, ես էլ գործարքի գնացող չեմ, գործարքի գնում են գործակատարները, ես գործակատար չեմ»,-պատասխանեց նա։
Հայտնել էինք, որ Մամիկոն Ասլանյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։

***

«Մեր երկրի փոփոխությունների դինամիկայից ես հետ եմ մնացել։ Երբ գնացել եմ, բավական մեծ երկիր էր։ Հիմա չգիտեմ, ինչ է փոխվել, մարդկությունն էլ է գուցե փոխվել։ Այնպես որ ոչ սպասում էի, ոչ էլ չէի սպասում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք սպասելի էր, որ կալանքը գրավով կփոխվի։ Լրագրողի հարցին, թե գուցե պայմանավորվածություն կա՝ ազատ արձակվելու դիմաց, ասլանյանը պատասխանեց․ «Եթե պայմանավորվածություն լիներ, ես այստեղ չէի լինի։ Սա ոտքից գլուխ քաղաքական հետապնդման պրոցես է, հետագայում ավելի մանրամասն կանդրադառնամ»,-ասաց նա՝ նշելով, որ կամքը չի կոտրվել, հայացքները չեն փոխվել և մնալու է քաղաքականության մեջ։

***

«Բագրատ Սրբազանին վաղուց եմ ճանաչում, նրա հետ մտերիմ հարաբերություններ ունեմ»,-ՔԿՀ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ պատասխանելով Շարժման վերաբերյալ հարցերին․ «Շարժմանը խորությամբ ծանոթ չեմ, սակայն իր հետ քայլող տղաները՝ Գառնիկն ու Արթուրը, իմ ընկերներն են»,-ասաց նա։

Տեսանյութերը՝Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more