▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարտությունից դուրս գալու երկու ելք կա

Երբ մարդիկ պարտություն կամ նահաջողություն են կրում, ապա, կա երկու ելք: Կամ ազնվորեն վերլուծել սեփական սխալները եւ հետեւություններ անել, կամ էլ մեղավորներ փնտրել սեփական անձից եւ խմբից դուրս: Խնդիրը հեշտանում է այն դեպքերում, երբ մեղավորը նախօրոք էլ «նշանակաված է» եւ «հայտնի է»: Այստեղ, սակայն, երկու հոգեբանական նրբություններ կան:

1. Վերլուծության եւ ինքնաքննադատության ճանապարով սովորաբար գնում են նրանք, ում հռչակված եւ իրական նպատակները համընկնում են: Եթե այդ երկուսի արանքը կա հակասություն, ուրմեն նախըտրելի է «մեղավորներ»  փնտրելու ճանապարհը:

2. Մեղավորներ փնտրելով ու «հաջողությամբ» գտնելով անհաջողության մատնված խումբը յուրահատուկ հոգեբանական սադրանք է գործում: Նրան օդի ու ջրի պես անհրաժեշտ է արտաքին թշնամի, կռիվ, «բանավեճ»` համախմբվելու, սեփական սխալները չնկատելու, նորից ինքնահաստատվելու եւ այսպես ասած էներգետիկ «սնունդ» ստանալու համար: Երբ սեփական էներգիան զրոյացվել է, պետք է այն ձեռք բերել ուրիշից՝ ներքաշելով նրան վեճի մեջ՝ անհեթհեթ մեղադրանքների շուրջ: Կռիվը, ղալմաղալը, արհեսատակն վեճը դառնում է անհրաժեշտություն: Այստեղից էլ ամեն գնով «բանավեճը»  հրահրելու մոլուցքը: Անձամբ ես գտնում եմ, որ որեւէ մեկին սնունդ տալու նպատակ այս պահին չունեմ՝ ինքներդ ձեր ռեսուրսներով ելքեր գտեք իրավիճակից:

Հրանտ Տէր-Աբրահամեանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more