▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ է աղմկում Կոնջորյանը

«Հետքը» գրում է․ «Մենք չենք կարող ասել, թե ինչպես է քմ-ը 420 հազար դրամ վաճառվող տունը պատգամավոր Հայկ Կոնջորյանը ձեռք բերել պարզ հաշվարկով քմ-ը 300 հազար դրամով: Ինչպես է Կոնջորյանին հաջողվել այդպիսի գործարք կատարել եւ «խնայել» 21 մլն դրամ: Դա կարող է պարզել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կամ իրավապահ համակարգը: 

Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, «Հետքը» հոդված էր հրապարակել «Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով» վերնագրով։

Այս հրապարկմանն արձագանքել է Հայկ Կոնջորյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հոդվածը կեղծ է, և ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը։

«Հայաստանյան «լրագրության» պերճանքն ու թշվառությունը` մի հոդվածի օրինակով.

«Հետք» կոչվող հետաքննող լրատվամիջոցը ոտքից գլուխ կեղծ հոդված է երկնել, թե իբր ես շուկայականից էական ցածր գնով առանձնատուն եմ գնել` Կոտայքի մարզի Առինջ գյուղում:

Զանգել են կառուցապատող ընկերություն, հարցրել այս պահին տան շուկայական գինը, հետո այդ գինը տարածել են մեկուկես տարի առաջ գնած իմ տան վրա և ստացել աստղաբաշխական թիվ: Միտումնավոր կոծկել են հենց կառուցապատող ընկերության ֆեյսբուքյան էջում դրված շուկայական արժեքների էական նվազ թվերը, որոնք առաջարկվել են բոլոր գնորդներին: Բոլորը գիտեն, որ կառուցապատման ընթացքում անշարժ գույքի արժեքը շատ ավելի ցածր է, քան կառուցման ավարտից հետո:

Անշարժ գույքը գնել եմ շուկայական արժեքին համապատասխան,  հիպոտեկային վարկով` 20 տարով, Առինջ գյուղում:

Հերթական անգամ համոզվեցի, որ հայաստանյան լրագրության մի մասը վաղուց մեռել է, պարզապես նրանց չեն ասում, որ տրամադրությունները չընկնի:

Հ.Գ. Ի դեպ, ոչ թե առանձնատուն է, այլ թաունհաուզ: Գրել են առանձնատուն, որ սուտը ավելի տպավորիչ լինի:)»,- գրել է Կոնջորյանը։

Սակայն «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի ֆեյսբուքյան էջում տեղադրված վաճառքի հայտարարությունները այլ բան են վկայում։ Մասնավորապես՝ 2024 թվականի հունվարին, հուլիսին և հոկտեմբերին արված հրապարակումներում նշվում է, որ բնակելի տների արժեքը սկսվում է 1 քմ-ն 410.000 դրամից։ Այսինքն՝ 410.000 դրամը նվազագույն գինն է։ Կոնջորյանը ձեռք է բերել առանձնատունը 2024 թվականի հուլիսի 26-ին։ Ընկերության ֆեյսբուքյան էջում հուլիսի 19-ին արված հրապարակման մեջ ևս նշված է 410.000 դրամ արժեքը։ Ստացվում է՝ Կոնջորյանը ձեռք է բերել քմ-ն 300.000 դրամով, ինչն էականորեն ցածր է ընկերության հրապարակած գնից։

Հայկ Կոնջորյանը թաունհաուսը ձեռք է բերել կառուցման վերջնական փուլում։ Ընկերության՝ 2024-ի հունվարին արված հրապարակման մեջ ասվում է, որ թաունհաուսների մի մասը մեկ ամիս անց արդեն պատրաստ է լինելու։ Իսկ հոկտեմբերին՝ Կոնջորյանի կողմից թաունհաուսը ձեռք բերելուց 3 ամիս հետո տարածած հայտարարության մեջ արդեն ներկայացված են պատրաստի թաունհաուսները»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more