▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգություն Արման Նշանյանի ընտանիքում

93 տարեկանում Լոս Անջելեսում մահացել է օպերային երգչուհի Աննա Նշանյանը: Նա վաստակավոր արտիստ Ժան Նշանյանի մայրն էր և հայտնի դերասան, պրոդյուսեր Արման Նշանյանի տատիկը:

Աննա Նշանյանը ծնվել է 1931 թվականին Եգիպտոսում։ Առաջին անգամ բեմ է բարձրացել 1945՝ հանդես գալով Անուշի դերով («Անուշ» օպերա)։ Ավարտել է Եգիպտոսի Գալուստյան ազգային նախակրթական վարժարանը։ 2 տարի հաճախել է իտալացի պրոֆեսոր Պոջոլինոյի դասընթացներին, ապա սովորել ֆրանսիացի օպերային երգչուհի Մադլեն Սուրոնի մոտ։ 1952 թվականին առաջին անգամ ժամանել է Երևան և հանդես եկել համերգային ծրագրով։ 1959 թվականին Խորհրդային Հայաստանի ղեկավարության հրավերով տեղափոխվել է Երևան, եղել է Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգչուհի։ 1963 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1980 թվականից բնակվել և ստեղծագործել է ԱՄՆ-ում։

Համերգներով հանդես է եկել աշխարհի մի շարք հայտնի բեմերում։ Կատարել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Մասինիի, Ժորժ Բիզեի, Ջուզեպպե Վերդիի, Մոդեստ Մուսորգսկու ստեղծագործություններից։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more