▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ ես դու, Արամ Հարությունյան

Էլի նեռվերս չհերիքեց... Ժողովուրդ ջան նախագահի թեկնածու ամեն մեկը չէ, որ պետք է դառնան, նույնիսկ թեկնածու լինելու համար պետք է գոնե մի քիչ նախագահականոտ կենսագրություն ունենալ, մի քիչ էլ` ինքնասիրություն: Տեսեք օրինակ Պարույր Հայրիկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը մեր պետականության կերտման գործում մեծ ներդրում ունեն, Սերժ Սարգսյանը Արցախյան ազատամարտի մասնակից է, նախկինում լիքը պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ևն: Իսկ ահա այս մարդը, ով ամեն նախագահականին իր թեկնածությունն է դնում, ոնց որ թե լուրջ խնդիրներ ունի ու մեր պետության անվան հետ է խաղում, էս մարդն, ով հավակնում է նախագահ դառնալ, «անհայտ» կենսագրություն ունի, այլ կերպ ասած` աշխատում է ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ, ամեն անգամ առաջադրելով իր թեկնածությունն ու հասարակության նեռվերի վրա ազդելով: Ո՞վ ես դու, Արամ: Մի քիչ խելք հավաքի գլուխդ, քեզ լուրջ պահի ու քաղաքական ծաղրածուի մի վերածվի, չնայած որ արդեն ուշ է.... Իսկ եթե լուրջ, ապա ասեմ, որ երկրի հեղինակությունը որոշվում է նաև նախագահի պաշտոնին հավաքնող թեկնածուներով, այդ առումով այս պահին մենք խնդիր ունենք:

 

Զոհրաբ Եգանյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more