|
Երեկ երեկոյան «կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիր ԲԿ տեղափոխված 1 տարեկան 2 ամսական փոքրիկը վերակենդանացման ու ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժիշկների հսկողության տակ է։ Քննչական կոմիտեն սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնել, որի շրջանակներում մեկ հոգի ձերբակալված է։ Արարատի մարզում բնակվող տատիկը «Ազատության» եթերում ասել է, որ իր աղջիկը կապ չունի, փոքրիկին տարել էր երեխայի հոր՝ նախկին ամուսնու տուն, մինչև վարձով տուն կգտներ։ «Էրեխուն տարել էի հոր տուն, այնտեղ ավելի ապահով էր, ես չգիտեի՝ ինչ կարա լինի»,- նշել է փոքրիկի մայրը։ Նրա խոսքով՝ նախկին ամուսնու տանը այլ կանայք կան, տարբեր ամուսնություններից ծնված երեխաներ, իսկ հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալվածը նախկին ամուսնու կողակիցն է։ |
Ո՞վ է 1 տարեկան երեխային մահվան դուռը հասցրել․․․
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


