▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որոշել ենք բոյկոտի ձևը». Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է, որ փետրվարի 1-ից բոյկոտում են տրանսպորտի թանկցման դեմ:

«Որոշել ենք նաև բոյկոտի ձևը:

«Մտնում ենք ավտոբուս, 100 դրամը` ցանկացած մետաղադրամներով, դնում ենք ավտոբուսի սարքավորումների վահանակի վրա և նստում ավտոբուս: Ոչ մի բանավեճի մեջ չենք մտնում վարորդների հետ, որովհետև նրանք էլ այս խայտառակ օրենքի տուժած կողմերից են: Ի դեպ, վարորդները ոչ մի իրավական իրավունք չունեն ձեզնից պահանջելու` վճարել 300 դրամ»,- կոչ է անում Հայկ Մարությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more