▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր անեկդոտ ոստիկանապետ Վովա Գասպարյանի մասին. «Հրապարակ»

«Իշխանական կուլիսներում նոր անեկդոտ է շրջում Վովա Գասպարյանի մասին.

 

Րաֆֆի Հովհաննիսյանի հետ աղոթելուց հետո Վովան ճամփին հանդիպում է Աստծուն։ «Գասպարյան, դու հզոր ես»,– ասում է նրան Աստված։ Վովան ապաշխարանքով նայում է Աստծուն՝ մտածելով, թե խոսքն ընդդիմության մասին է։ «Չէ, Վովա, պարզապես դու կարողացար այդքան սատանաներին դարձնել հրեշտակ»,– նկատի ունենալով կին ոստիկաններից «Հրեշտակների» ստորաբաժանում ստեղծելու «պայծառակերպությունը»։

 

Ի դեպ, ոստիկանական այդ «պայծառակերպությունը», ի տարբերություն մյուս՝ արծվի, բազեի, «բորենու» տարբերանշաններ կրող համազգեստավորների, կրում է «ապտեչկա»՝ աղավնու նշանով, որն էլ Սուրբ հոգու խորհրդանիշն է, ինչն էլ տպավորվել է շատերի մոտ, այդ թվում ՀՀ-ում ամերիկյան դեսպանատան ներկայացուցիչների, որոնք իրենց փաստաթղթերում նշում են այդ «բարեփոխումը»՝ որպես «անջելս» «գլուխ»։ Ընդ որում, «անջելների» ստորաբաժանումում կանայք ընդամենը 35 տոկոսն են, մյուսները տղամարդիկ են՝ լեզուներ իմացող, բարեկիրթ։ Ընդսմին, որքան շատ լեզու գիտեն «անջելները», այնքան բարձր է նրանց աշխատավարձը»,–գրում է «Հրապարակ»  թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more