▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլը կեղծ գործարքներ է արել․ արցախցի

Նիկոլը կեղծ գործարքներ է արել․ արցախցի

ՄԱԿ-ի գրասենյակի մոտ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով ապահովել արցախցիների հետվերադարձի իրավունքը։

***

«Մենք ճարահատյալ ենք լքել Արցախը, բայց դա դեռ չի նշանակում, որ հրաժարվել ենք մեր իրավունքներից ու պահանջերից, որոնց թվում է նաև հետ վերադարձի իրավունքը»,- ՀՀ-ում ՄԱԿ գրասենյակի մոտ՝ արցախցիների իրավունքների պաշտպանության համար ընթացող բողոքի ակցիայի ժամանակ, ասաց արցախցի Արմինե Ավագիմյանը։ «2023 թվականին Արցախի ՀԿ-ների, քաղաքական կուսակցությունների կողմից ստորագրված միասնական փաստաթուղթ ենք ուղղել միջազգային խոշոր դերակատարներին, որտեղ շարադրված է, թե ինչ պայմանների դեպքում է հնարավոր մեր հավաքական վերադարձն Արցախ, այն հնարավոր է անվտանգային, իրավական հստակ կարգավորումների և միջազգային ներկայության պարագայում։ Ցավոք, մենք անընդհատ նկատում ենք, որ ՀՀ իշխանությունների օրակարգից հանվում է արցախցիների վերադարձի հարցը։ Հետևելով ադրբեջանական մեդիային՝ տեսնում ենք, որ անգամ այնտեղ են զարմացած, թե ինչպես են ՀՀ իշխանությունները հեշտ հանձնվում՝ օրակարգից հանելով արցախցիների վերադարձի հարցը»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more