▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՆԳՆ-ն առաջարկել է 50 անգամ բարձրացնել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար սահմանված տուրքը

ՀՀ Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը ներկայացրել է «ՀՀ քաղաքացիության մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը։

Առաջարկվող փոփոխությունները ներառում են քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունից հրաժարվելու պետական տուրքը համապատասխանաբար 50,000 և 150,000 դրամ սահմանելը՝ ներկայիս 1,000 և 25,000 դրամի փոխարեն։

2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի փոքր և միջին բիզնեսների հարկային բեռը մեծացել է, ընդ որում՝ շատերի դեպքում կրկնակի։ Շրջանառության հարկը կբարձրանա 5%-ից մոտ 10%-ի։

Փետրվարի 1-ից Երեւանում հասարակական տրանսպորտի գինը մոտ երեք անգամ կթանկանա։ Գույքահարկը և աղբահանության վճարները արդեն թանկացել են։

2025 թվականի հուլիսի 1-ից շրջանառության հարկի դաշտից ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) դաշտ կտեղափոխվեն հաշվապահական, իրավաբանական ծառայություններ և ֆինանսական խորհրդատվություն մատուցողները, քնչն իր հերթին բերելու է ծառայությոգնների գների թանկացման, որոշների դեպքում մատուցման անհնարինություն։ 

Բացի այդ, 2025-ից սկսած ներդրվել է եկամուտների տարեկան հայտարարագրման պարտադիր պահանջ (որոշ խմբերի համար այն գործում էր 2024-ից), որն արդեն իսկ հավելյալ բարդություններ է ստեղծում քաղաքացիների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more