▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նազիկ Ավդալյանը` ՔՊ-ի ցուցակո՞ւմ․․․

Թարմացում․ Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը պարզաբանում է տարածել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո շրջանառվող խոսակցություններին։

Նա, մասնավորապես, նշել է. «Վերջին շրջանում տարբեր խոսակցություններ և շահարկումներ են շրջանառվում իմ անվան շուրջ, ուստի կարևոր եմ համարում հստակեցնել իմ դիրքորոշումը։

Եթե երբևէ որոշում կայացնեմ մտնել քաղաքականություն, հասարակությունը դրա մասին կիմանա ուղիղ ինձանից։

Դուք այդ լուրը չեք իմանա սուտ աղբյուրներից։

Ես քաղաքականությամբ զբաղվելու նպատակ չունեմ։

Այսօր իմ ամբողջ ուշադրությունն ու ուժերը ուղղված են հասարակական գործունեությանը՝ մասնավորապես մարզերում սպորտի զարգացմանը։ Ես իրականացնում եմ կոնկրետ նախագիծ, որն ունի հստակ նպատակ՝ ստեղծել հնարավորություններ երեխաների և երիտասարդների համար զբաղվել սպորտով, զարգացնել առողջ կենսակերպը և ուժեղացնել մարզական ենթակառուցվածքները մարզերում։

Բնական է, որ նման նախաձեռնությունները պահանջում են նաև պետական աջակցություն։ Ինչևէ, ես զբաղվում եմ իմ գործով, իսկ սուտ մամուլը և կեղծ էջերը՝ իրենց գործով»։

***

«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ ընդունել է ծանրամարտի Աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին եւ բարձր է գնահատել նրա անձնական ներդրումը միջազգային ասպարեզում Հայաստանը լավագույնս ներկայացնելու եւ մեր երկրում սպորտի զարգացմանը նպաստելու գործում։

Ավելին՝ այնքան բարձր է գնահատել սպորտսմենի ներդրումը, որ ըստ «Իրավունք»-ին հասած լուրերի` անգամ պատրաստվում է նրան ներառել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում:

Ի դեպ, ակամայից հիշեցինք, որ տարիներ առաջ եւս նմանատիպ լուրեր էին շրջանառվում: Ըստ օդում կախված տեղեկության` այն ժամանակ Ավդալյանը մերժել էր որեւիցե կուսակցության ցուցակ մտնելու առաջարկը: Իսկ թե այս անգամ ինչ որոշում կկայացնի մարզիկը, դեռ պարզ չէ:

Միայն ակնհայտ է այն, որ նա սիրով սեղմում է Փաշինյանի ձեռքը եւ, ըստ էության, ունի մեծ հնարավորություն` պատգամավոր դառնալու»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more