Asekօse.am-ը այսօր անդրադարձել է «Նախաշավիղ» ամսագրի` մանկապարտեզներում վաճառքի խոչընդոտման փաստին և խնդրի վերաբերյալ ԿԳՆ-ի և Քաղաքապետարանի խուսափողական պատասխաններն է ներկայացրել:
Նյութին կրկին արձագանքել է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը և ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե ով է ամսագրի իրական խոչընդոտողը:
«Ամսագրի տարածմանը խոչընդոտել է քաղաքապետարանի կրթության վարչության պետ տիկին Սողոմոնյանը, այս մասին անձամբ ինձ ասաց Կենտրոն համայնքի կրթության բաժնի պետ տիկին Օհանյանը: Ըստ այս լուրի, մանկապարտեզների աշխատակիցները Նախաշավղի մեկական օրինակ կարող են անվճար ստանալ, որը նորություն էր մանկապարտեզների համար»:
«Նախաշավիղ» ամսագրի տարածմանը խոչընդոտել է քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet